▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում խուճապ է. 14-ամյա երեխա է կորել. armlur.am

 

Armlur.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ  է: Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն: Փորձեցինք այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Armlur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետևյալը. «Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները  խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/197708/ 

Armlur.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ  է: Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ:

Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն: Փորձեցինք այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Կայքը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետևյալը. «Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները  խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսիոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին