««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին և փոխարենը նշանակել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010 թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010 թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ամբաստանյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, և պատմությունը համարել էին փակված: Ու հիմա, փաստորեն, նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: