«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում քաղաքապետի ընտրություններում մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի՝ Ապարի առաջադրումն աժիոտաժ է առաջացրել:
Քաղաքականությամբ չզբաղվելու խոստում տված եւ ԲՀԿ-ից դուրս եկած Գրիգորյանի առաջադրումը քաղաքում բացատրում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնով: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդանիկն է համոզել Գրիգորյանին առաջադրվել ու պայքարել Բալասանյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: