▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության դեպքի մասին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության դեպքի մասին։

«Քաղաքացի Արաքս Լյովայի Սարգսյանը` ծնված 1996 թվականին, ունի դուստր՝ անչափաս աղջիկ, Ա***** Սարգսյան, որին տվել էր մի ընտանիքի՝ առանց պայմանի խնամելու, սակայն  պարբերաբար նրանց շանտաժի ենթարկելով դիմել է ոստիկանություն, երեխային հետ վերցնելու պահանջով, սակայն չկարողանալով պահել նրան, կրկին վերադարձնում  է խնամող ընտանիքին։

Արաքսյա Սարգսյանը հոգեկան խնդիրներ ունի, զբաղվում է մարմնավաճառությամբ, երեխային ստիպում է իրեն մերկ նկարել, երեխային էլ է մերկ նկարում և ուղարկում իր հաճախորդներին։ Հաճախակի ծեծում է երեխային։ Երեխան միշտ դժգոհել է իրեն խնամող ընտանիքին մորից, որը հայտնվել է նաև դպրոցում (126 դպրոց) , հայհոյել ուսուցիչներին, դստեր դասընկերներին, երբեմն էլ երեխային հանել է դպրոցից։

Բացի այդ, երեխայի մայրը զբաղվում է տարօրինակ ծեսերով, մոգությամբ, այժմ էլ երեխայի հետ է ապրում ու նրան ենթարկում խոշտանգումների․ Երեխայի ներկայությամբ՝ տարբեր տղամարդկանց հետ զբաղվել է սեռական հարաբերություններով»,-նշել է Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավելենք, որ այս հարցի առիթով  Վարդան Ղուկասյանը զանգահարել է ոստիկանության բաժիններ, որտեղ զանգերին չեն պատասխանել։

Լուսանկարները՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին