▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի հաղորդած այս լուրն այնքան կարևո՞ր չէր, որքան տրանսգենդերի նկարները»

Երևանի ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ՀՀ լրատվականներ, Վարդան Ղուկասյանի տված տեղեկատվությունը Արցախի հանձնման մեջ մեղավորների մասով արժանացավ անտարբերության, այս լռությամբ էլ Արցախ հանձնողների ջրաղացին ջուր եք լցրել և շարունակում եք լցնել։

Փոխանակ աղմուկ բարձրացնեիք, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, մկան ծակն եք մտել։

Ուրեմն լուրն այնքան կարևո՞ր չէր, որքան տրանսգենդերի նկարները, կամ չէիք կարող այն տեղեկատվությունը սեփականաշնորհեիք և վերնագրեիք (մեզ հասած)։

Գետինը մտնեք՝ ամեն ինչ սեփական շահով եք ընկալում. Դավաճանությունը պոզով,պոչով չի լինում.

Լռությունը ամենամեծ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»։

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին