ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հրապարակել է հերթական քաղաքացու բողոքը՝ կից տեսանյութով․ «Բարև Ձեզ, հարգելի պարոն Ղուկասյան։ Երևանի քաղաքապետարանի "բարձր" հովանու ներքո տարեսկզբից սկսած հանգիստ տեմպերով կառուցվում է այս օբյեկտը Իսակովի պողոտա 7/1 հասցեում՝ Ոստիկանության վարչության հարևանությամբ։ Սա սեփական տարածք չէ, հետևաբար որևէ մեկն իրավունք չունի փակել ճանապարհի հսկայական մասը և կառուցել սեփական բիզնես։ Սակայն կեղծ շին. թույլտվության և կոռուպցիայի արդյունքում, քաղաքապետի "դաբրոյով" շինարարությունը շարունակվում է։ Պատկան մարմիններւց ովքեր պիտի նկատեն այս անօրինական կառույցը, ուղղակի չեն նկատում, քանի որ միայն հասարակ ժողովրդինն են նկատում, փող տվածներինը տեսանելի չէ։ Ինչպես տեսնում եք, տարածքը նաև սահմանազատված չէ։
Խնդրում եմ Ձեզ բարձրացնել այս հարցը»։
Վարդան Ղուկասյանը հրապարակել է հերթական քաղաքացու բողոքը՝ կից տեսանյութով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet