«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը շարունակում է մնալ խմբակցության սպիտակ ագռավը:
Երեկ կայացած խմբակցության նիստում խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հանդիմանել է Բոստանջյանին կուսակցության քաղաքական գծից շեղվելու մեջ. «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին, իսկ Բոստանջյանը հարցազրույցներով շարունակում է գովել վարչապետ Կարապետյանին:
Իսկ երեկոյան էլ նիստերի դահլիճում իրար են «կպել» Վարդան Բոստանջյանը եւ Սերգեյ Բագրատյանը: Երբ Բագրատյանը որպես հարակից զեկուցող ներկայացրել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի մասին» օրենքը, Բոստանջյանը դիմելով Բագրատյանին՝ ասել է. «Հիմա այս օրենքը որ ընդունեք, մեր կյանքը լավանալո՞ւ է»: Բագրատյանն էլ պատասխանել է. «Քանի դու կեղտոտ սիրտ ունես, քո կյանքը չի լավանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում