«Չնայած գերատեսչություններում սկսված օպտիմալացումներին, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ավելացնել իր աշխատակազմի աշխատակիցների քանակը: Երեկ նա Վռամ Գյուլզադյանին իրեն խորհրդական է նշանակել: Չնայած վերջինս հասարակական հիմունքներով է աշխատելու, սակայն փաստ է, որ Կարեն Կարապետյանն այժմ ավելի շատ խորհրդականներ ունի, քան նախագահն ու ԱԺ նախագահը: Հետաքրքիրը նաև խորհրդական նշանակվածի անձն է. Վռամ Գյուլզադյանը նախկինում ՕԵԿ-ական է եղել, մի քանի պաշտոններ է հասցրել զբաղեցնել: Գյուլզադյանն անմասն չի մնացել նաև սկանդալից: Մամուլում նրա անվան հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան:
Նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրել էր ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: Գյուրզադյանը իր պաշտոնանկության մասին լուրերը կապեց ՕԵԿ-ական գյուղնախարարի մանկամտության և Արթուր Բաղդասարյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալու և ինչ-որ պատգամավորի աղջկա բիզնեսին «խփելու» հետ: Բայց այդպես էլ չմանրամասնեց՝ ինչն ինչպես»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: