«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել:
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թափուր տեղի համալրում է սպասվում: Մասնավորապես՝ հնարավոր է առաջիկայում վարչապետի մեդիայի հետ աշխատանքների գծով խորհրդական նշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը:
Նա կառավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում