▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն՝ ապագայում էլ DJ-ինգով զբաղվելու մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին օրերին շատ խոսվեց Ձեր խոնարհ ծառայի DJ-ինգով զբաղվելու մասին: Ուրախ եմ, որ արձագանքներն առավելապես դրական էին:

Բայց կարևոր եմ համարում նշել, որ դա ինձ համար մշտապես եղել է հոբբի և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք, ինչպես կլիներ օրինակ կիթառ կամ դաշնամուր նվագելը: Ըստ այդմ, այն երբևէ չի հանդիսացել գումար վաստակելու միջոց:

Այս կարգավիճակում, ժամանակի սղության բերումով վստահաբար պակաս ժամանակ կունենամ տրամադրելու երաժշտությանը, քանի որ անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և գործիս մոտենում եմ առավելագույն պատասխանատվությամբ:

Առաջնահերթությունները հստակ են:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով:

ՀՀ Քաղաքացու խոնարհ ծառա»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին