▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետական զույգը ցածրորակ կոնտենտով փորձում է վերադարձնել սոցցանցերի լսարանը»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրջանալու ժամանակը:
Տևական ժամանակ է, ինչ վարչապետական զույգը փորձում է վերադարձնել սոցիալական ցանցերում օրակարգ ձևավորելու մենաշնորհը՝ դաշտ նետելով բավականին ցածրորակ, բովանդակազուրկ, «դեղին մամուլին» հարիր կոնտենտ՝ հեծանիվներ, կիսամերկ կադրեր, շորտերով պաշտոնյաներ, արտերկրյա շրջագայություններ, հիմա էլ՝ խոհանոցային առօրյա:
Ինչու՞ է դա արվում: Պարզ պատճառով՝ վերադարձնելու սոցցանցերի լսարանը դեպի կառավարելի ամբոխ: Երբ սոցցանցերում գերիշխում է միտքը, քննարկումը, բովանդակությունը, հայրենասիրությունն ու հայրենատիրությունը, այն այլևս ամբոխ չէ, ժողովուրդ է, ազգ է, մարդիկ են, մտածողներ, ում կառավարելը դժվար է:
Երբ մարդիկ սոցցանցերում լսում և կարդում են «նախկինների» մեծ ձեռքբերումների, հաղթանակների, երկրի անվտանգության և Արցախի երբեմնի ամրության մասին, տեսնում են, որ այս մարդիկ հավատարիմ են մնացել հայրենիքին ծառայելու գործին, չեն լքել հայրենիքը, չեն ընկճվել, հիմա էլ են մտահոգ ու պատրաստ, պարզ է, որ համեմատականներ են անցկացնում այս մարդիկ, և համեմատականներն այդ վստահաբար Նիկոլի օգտին չեն:
Երբ մարդիկ սոցցանցերում լսում և կարդում են Բագրատ Սրբազանի/Bishop Bagrat Galstanyan-ի և Սրբազան պայքարի հարթակից ելույթ ունեցողների վերլուծությունները ներկայի մասին, տեսնում պատրաստակամությունը և վճռականությունը՝ երկրին տեր կանգնելու հարցում, ամեն արտասանված խոսքում զգում կամք ու ուժ, ցավ ու սեր ի հայրենիք, բնականաբար հասկանում են, իրոք ներկան պատված է ստով, պատված է հայրենազրկման մեծ վտանգով, և որ օրհասական է պահը:
Սոցցանցային օրակարգը եթե կարևոր չլիներ, ապա վարչապետական զույգը այսքան եռանդով չէր փորձի վերադարձնել այն:
Մնում է, որ մենք հասկանանք, որ իրենց թելադրած դաշտ մտնելը և տոլմա/հեծանիվ/շորտիկ քննարկելը ու՞մ է պետք և ուր է տանելու»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին