Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը BBC հեռուստաընկերության շոուներից մեկի ժամանակ հաղորդավարի կոպտության պատճառով հայտնվել է շատ տհաճ իրավիճակում:
Al Arabiya-ի փոխանցմամբ, Քեմերոնը պատասխանելիս է եղել Նիգերիայում 200-ից ավելի առևանգված աշակերտուհիների վերաբերյալ հարցին, երբ հաղորդումն ավարտին է մոտեցել, և հաղորդավար Էնդրյու Մարը, առանց երկար-բարակ մտածելու, ընդհատել է պաշտոնյային՝ ասելով. «Վարչապե՛տ, ձե՛նդ կտրի։ Ցավում եմ, բայց մեր ժամանակը սպառվել է»։
Վարչապետն այսպիսի պահվածքից շփոթվել է ու կմկմալով ինքն է ներողություն խնդրել հաղորդավարից եթերային ժամանակից դուրս խոսելու համար։
YouTube կայքում տեղադրվելուց ի վեր տեսանյութն ունեցել է մոտ 165.000 դիտում, իսկ օգտատերերից մեկը գրել է, որ եթե նման բան տեղի ունենար արաբական երկրում, ապա հաղորդավարին մահապատժի կենթարկեին։