Մոտակա օրերի վտանգավոր իրադարձությունը հուլիսի 3-ին նախատեսված, սակայն այժմ արդեն անորոշ ժամկետով հետաձգված, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրման փակուղային իրավիճակն է։ Դա վարչակազմի պարագլխին գցել է ցուգցվանգի մեջ, որի գլխին ամպերը խտանում են և հնարավոր է նրա տերերի մոտ ամրապնդվի որևէ մեկ այլ կամակատարով նրան փոխարինելու անհրաժեշտությունը։
Դեպքերի նման ընթացքը կործանարար կլինի մեր պետության համար։ Այդ խաբեության կարելիությունը սթափության ազդակ պիտի դառնա մեզ համար և ստիպի օր առաջ ավելի գործոն մասնակցությամբ ձեռնամուխ լինել ռեժիմից ազատագրվելու ծրագրի իրականացմանը, զուգահեռ իշխանության՝ Հիմնադիր Խորհրդարանի ձևավորման գործին:
Վարչակազմի գլխին ամպերը խտանում են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet