Անադոլու քյուլթուրի՝ «Կին դենգբեժ և աշուղներ» նախագիծը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դենգբեժ Գազինի և Աշուղ Լեյլիի առաջին համերգը տեղի կունենա Երևանում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը` 19.00-ին, (GMT+3): CivilNet -ը ուղիղ եթերով կհեռարձակի համերգը՝ Հայաստանից դուրս այն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու նպատակով: Պատմական արժեք ունեցող աշուղական և դենգբեժական ավանդույթները այսօր ևս կան և պահպանվում են թե՜ Հայաստանում և թե Թուրքիայում ՝ որպես ժողովրդական բանահյուսության տեսակներ: Պաշտոնական պատմագրությունը բավարար ուշադրության չի արժանացրել այս ավանդույթների սկզբնավորման և փոխազդեցության վրա , որը պատճառ է հանդիսացել համատեղ պատմությունների անհետացման համար: Ծրագրի շրջանակներում տեղի կունենա երեք համերգ , որին կմասնակցեն երկու ավանդույթների մերօրյա անզուգական կրողներ դենգբեժ Գազինը՝ Վանից և աշուղ Լեյլին՝ Երևանից : Առաջին համերգի վերաբերյալ աշխատանքները սկսվել են մայիսի 19-ին՝ Երևանում: Դենգբեժ Գազինին ձայնակցում են Վանի կին արվեստագետների միությունից երեք աշակերտ, իսկ աշուղ Լեյլիին ձայնակցում են երաժիշտներ Երևանից: Բացի քրդերեն և հայերեն համատեղ ներկայացվող ծրագրից, դենգբեժ Գազինը և աշուղ Լեյլին կերգեն նաև իրենց հեղինակած երգերը ևս: Ծրագրի երաժշտական ղեկավարը Հայաստանում «Վան նախագիծ» երաժշտական խմբի հիմնադիր Նորայր Քարդաշյանն է: Համերգներին զուգընթաց աշուղական ավանդույթների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող խմբին իրենց աջակցությունն են ցուցաբերում աշուղագետ Լուսինե Նազարյանը և մարդաբան Մարլենե Շեֆերսը Քեմբրիջի համալսարանից : Մայիսի 26-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցող համերգին կհաջորդի նրանց երկրորդ հանդիպումը , որը տեղի կունենա օգոստոս ամսին՝ Ստանբուլում: Ծրագիրը կեզրափակվի 2014թ. սեպտեմբերի 7 -ին ՝ Վանի Ախթամար կղզում, Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագից առաջ: Խումբը Վանի շրջանում կշարունակի կատարել ուսումնասիրություններ: Աշխատանքների արդյունքում դենգբեժների և աշուղների պատմած պատմությունները կամփոփվեն մեկ գրքում, ինչպես նաև կձայնագրվի դենգբեժ Գազինի և աշուղ Լեյլիի ձայնասկավառակը: «Կին դենգբեժ և աշուղներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Վանից Երևան... Դենգբեժ Գազինի և Աշուղ Լեյլիի առաջին համերգը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet