▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանգան խիստ է սխալվել. մարդկության բարոյական վերածննդի օջախը Ռուսաստանը չէ

Ելցինի տարիներին ինձ թվում էր, թե բուլղարուհի Վանգան չի սխալվել՝ մարդկության բարոյական վերածննդի օջախն իսկապես Ռուսաստանն է: Սակայն սովետը վերականգնելու Պուտինի ծրագիրն ու դրա իրագործումը՝ ճնշում Հայաստանի վարչակազմի վրա, ճնշում Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Յանուկովիչի վրա, իսկ այնուհետև նաև ագրեսիան եղբայրական սլավոն ժողովրդի դեմ (հիշո՞ւմ եք Ելցինի խոսքերը՝ «Ինչ է, Ղրիմի համար պիտի՞ եղբայրական ուկրաինացիների դեմ կռիվ անենք», հիշենք նաև գերմանացիներով բնակեցված չեխոսլովակյան Սուդետական մարզի բռնակցումը Գերմանիային 1938-ին), ինչպես նաև Ուկրաինայում ապրող հայրենակիցներին ուկրաինացիների դեմ հանելը արդեն որևէ կասկած չեն թողնում, որ այդ հարցում պայծառատեսը սխալվել է, խիստ է սխալվել:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին