armnewstv.am-ը գրում է, որ Վանաձորում օրեր առաջ ծնվել է Եվա- Գաբրիելա -Մարիամ եռյակը:
Եռյակ ունենալու լուրը մոր համար սկզբում` սառը ցնցուղ է եղել, շոկ, հետո վերածվել անսահման ուրախության: Անուշը լավ է հասկանում փոքրիկներին խնամելու դժվարությունը: Հիվանդանոցում բուժքույրերն են օգնում, տանն էլ, համոզված է, տատիկները կօգնեն: Բացի այդ եռյակին տանը սպասում է Անուշի առաջնեկը` որդին: Եռյակի 3-ամյա եղբայրը մայրիկին խոստացել է` հոգատար լինել քույրիկների նկատմամբ: Փոքրիկները ծնվել են ժամկետից մեկ շաբաթ առաջ, կշռում են 2 կիլոգրամից ավելի: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Մայրն էլ, փոքրիկներն էլ լավ են զգում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: