▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի քաղաքապետը մեծ թափով վաճառում է համայնքի սեփականությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել եւ քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն:

Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, եւ քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, եւ ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել:

Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է:

Բանն այն է, որ համայնքի սեփականությունը օտարելու որոշումը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ ենթակետի, կայացնում է համայնքի ավագանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով կայացրած որոշումները հակասահմանադրական են:

Հայտարարության մեջ ավագանու որոշումը չի հիշատակվում, բայց եթե անգամ այն գոյություն ունի էլ, միեւնույն է՝ այն հակասահմանադրական է: Այսինքն՝ այս դեպքում մենք սովորական ալան-թալանի հետ գործ ունենք. Մամիկոն Ասլանյանը գիտի, որ գնալու է, վերջին ապօրինություններն է իրականացնում՝ հանուն «ընկերության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին