Գաղտնիք չէ, որ աղանդավորական կառույցները մեծ մասսայականություն ունեն նաև Ռուսաստանում: Հատկանշականն այն է, որ ըստ համացանցում տարածված լուրերի Վալերի Պերմյակովի հայրը` Պավելը, հարում է դրանցից մեկին և «Փրկությունը Հիսուսի» մեջ է եկեղեցու հովիվն է:
Հիշեցնենք, որ ռուսական Lifenews-ը զրուցել է Ավետիսյաններին սպանող Վալերի Պերմյակովի հոր` Պավելի հետ: Վերջինիս խոսքով` որդին շատ սիրված և հոգատար տղա է, ում զինակոչվելուց առաջ իրենք նույնիսկ անհանգստանում էին, որ տղան չի կարող իրեն պաշտպանել: Ավելին` Պերմյակովները չեն հավատում, որ իրենց որդին նման քայլի է գնացել: