▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

 

 

 

 

 

 

 

«Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։

Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։

Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,- գրել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարներում՝ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությանի ազատության համար անցկացվող ցույցերում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարներում՝ թե ինչպես Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ խաղադաշտ է մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Լուսանկարում՝ Ինչպես էին մի քանի ոստիկանով փորձում Շահեն Հարությունյանին «պոկել» գետնից 

Լուսանկարում՝ Շահենն՝ ընտրյալի՝ Աննայի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին լուսանկարը՝ 2013 թվականի

Շանթ և Շահե Հարությունյաններն ու Վալերի Օսիպյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին