«Ժամանակ» թերթը գրում է. «Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար եւ ՀՊՏՀ նախկին դասախոս Վալերի Միրզոյանը փորձում է իրենից քաղաքական դիսիդենտ կերտել՝ ասելով, թե ինքը չի համակերպվել բուհում տիրող բարքերին, տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու փաստին եւ այլն:
Մինչդեռ իրականում նրան բուհից հեռացրել են դրամաշորթության՝ սեփական դասագրքերը պարտադրաբար ուսանողների վրա վաճառելու եւ ուսանողուհիներին վիրավորելու համար:
Մասնավորապես, դիմելով, ուսանողուհիներին, Միրզոյանն ասել է՝ ինչի ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում:
Ինչ վերաբերում է նրա հանրային դիրքորոշմանը, ապա այն ի հայտ է եկել միայն աշխատանքից ազատվելուց հետո, որովհետեւ բուհում աշխատելու ժամանակ նա ոչ մի ծպտուն չի հանել այդ արատավոր երեւույթների մասին, օրինակ՝ ոչ միա անգամ չի խոսել Տարոն Մարգարյանի ատենախոսության դեմ: Ինչպես ասում են, կռվից հետո բռունցքներն անիմաստ է ճոճել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում