▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան. Արտագաղթի ցավն էլ տանեմ

Արդեն լուրջ, ես կասեի «ԼՐՋՈՎ» զզվացրին իրենց էս տափակ արտագաղթի մասին ամեն տեղ ցփխելով։ «Ահռելի չափսերի հասնող արտագաղթ», եսիմինչ:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ վատ բան կա էդ արտագաղթի մեջ։ Մարդիկ էստեղ չեն ուզում ապրեն ու գնում ուրիշ տեղ են ապրում։ Ախր, իրենք չգիտեն էլ, որ արտագաղթում են, իրենք հանգիստ գնում են։ Էնպիսի բաներ են գրում, որ գնացողին թվա, թե ինքը վատ բան է անում։ Չեն ջոկո՞ւմ, որ մարդկանց ճամփի վրա թույնում են, գուցե դրա պատճառով մարդը ինչ-որ մեղքի զգացումով գնա։ Էս ո՞ր դարն ա, հո էդպես չի՞։ Էդ մարդիկ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵՆ ԳՆՈՒՄ։ Ես տարիներով ապրել եմ դրսում, ես լավ գիտեմ, թե ինչ է օտար երկիրը, ինչ է էմիգրանտը։ 
Խոսում են մի բանի մասին, որ լրիվ ՈՒՐԻՇ ՄԱՐԴՈՒ որոշելիքն է, ամեն մարդ ԻՆՔԸ ԼԱՎ ԳԻՏԻ, թե որտեղ ապրի։ Հերիք չէ՞ ուրիշի ճակատագրին խառնվեք:
Ավելի լավ չէ՞ երիտասարդը գնա, աշխարհ տեսնի, աշխատի, շփվի նորմալ մարդկանց հետ, քան մնա էս անասուն բոզի-բալա թրիքների գաղջ մթնոլորտում։
Ավելի լավ չէ՞ որ երիտասարդը գնա ասենք Հոլանդիայում ափսե լվացող կամ պահակ աշխատի, քան գիտակցի, որ իր կողքին բհկ-հհկ, լֆիկ-մֆիկ, ծեծվող ժուռնալիստ ու հազար ու մի ընդդիմություն խաղացող թերի անասուններ են ապրում… Հերիք չի գիտակցի ու մեկ էլ ԱՊՐԻ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԼՍԵԼՈՎ։
ԲԱ ԱՓՍՈՍ ՉԻ՞ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՑԱՂԸ։
ԱՓՍՈՍ ՉԻ՞ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ։
ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ Է, ՉԷ՞, ԷԴ ԱՆԱՍՈՒՆ ԻՐԱԴԱԾՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎՈՒՄ։
ՄԱՐԴԸ ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ Է, ԵՐԲ ՆԱ ԱՊՐՈՒՄ Է ԿԵՂՏՈՏ, ՄԻԱՏԱՐՐ ՈՒ ԹՈՒՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ։
Ու ի՞նչ է լինում, որ արտագաղթում են։ Դատարկվում է՞… Ի՞նչն է դատարկվում։ Երկիրը՞… Է, թող դատարկվի։ Էնպես դատարկվի, որ ես իմանամ։ Ի՞նչ իմաստ ունի՝ մեկ միլիոն է, կես միլիոն է, թե՞ հիսուն հազար։ Թող լինի տաս հազար, հետո՞ ինչ։ Ի՞նչ, дальше!!
Հայրենիքի համար արյուն թափած ազատամարտիկների 70 տոկոսը վաղուց արդեն ուրիշ երկրներում է ապրում, նրանցից շատ հայրենասեր չլինեք։
ԳՆՈՒՄ ԵՆ, ՄՆՈՒՄ ԵՆ, ԳԱԼԻՍ ԵՆ, ԷԼԻ ԵՆ ԳՆՈՒՄ՝ ԴԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԳՈՐԾՆ Է ՈՒ ԹՈՂ ՈՉ ՄԵԿԸ ՔԻԹԸ ՉԽՈԹԻ ԷՍՏԵՂ։
Ու հանկարծ որեւէ մոծակ չասի՝ ՄՆԱՆ, ՈՐ ՊԱՅՔԱՐԵՆ։ Շատ լավ տեսել ենք ու տեսնում ենք էդ պայքարը, տեսնում ենք փուչգլուխ ու վնասակար լիդերներին, շատ լավ ուսումնասիրել ենք էդ կարիերիստ բոզի ծնուննդների «պայքարը»:
Բա ինչի՞ երիտասարդը պայքարի։ Մարդը ծնվել է, որ աշխատի, ապրի ու վայելի, այլ ոչ գնա ձեռները տնկի օդ ու ոռնա։
ՄԱՐԴԻԿ ԳՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՊՐԵՆ։
ՈՒ ԽԵԼՈՔ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԳՆՈՒՄ։
Ես 6 տարի ապրել եմ Եւրոպական տարբեր երկներում, գնացել եմ, աշխատել եմ, եկել եմ, էլի եմ գնացել (ցավոք՝ այն ժամանակ չեմ մտածել, որ ՄՆԱՄ, ուղղակի)… 
ՈՒ ԵՍ ԵՐԲԵՔ ԻՆՁ ԴՐՍՈՒՄ ՕՏԱՐ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ԵՐԲԵՔ ԱՅՆՏԵՂԻ ՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՕՏԱՐ ՉԵՆ ԵՂԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԱՅԼ ՈՉ ՍՐԱՆՑ ՊԵՍ ՓՈՔՐՀՈԳԻ, ՉԱՐՉԻ, ԿԱՐԻԵՐԻՍՏ, ԴԱՏԱՐԿ ՈՒ ՔԾԻԲ ԶԻԲԻԼ։

ՀԳ Ու խնդրում եմ՝ էստեղից-էնտեղից գողացած, «հայրենասիրական», երկար ու բարակ մտքեր չցփնել էստեղ։ Սա քննարկման բան չի։
--------
V. S. © 2013

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին