«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը:
Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում