Կառավարության երեկվա որոշմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստում հայտարարել է, որ արդեն նախկին մարզպետ Հակոբյանին նշանակելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Վահիկին վաղուց եմ ճանաչում. բացառիկ պարկեշտ ու ընկերասեր անձնավորություն է: Այն գլխից խանդավառված չէի Վահեյի նշանակմամբ, որովհետև հրաշալի հասկանում էի, որ իշխանության թողտվությամբ Լիսկան շարունակելու է տեր ու տնօրեն մնալ Սյունիքում:
«Տոկոս խփողները» անփոխարինելի են:
Արգամիչն օլիգարխիայի հայրն է, եկել է լիսկաների ռետավրացիայի ժամանակը...