▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագնի թաղամասում նշել են գոհաբանության տոնը. Անտրամադիր Սեյրան Օհանյանը նույնպես ներկա է եղել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։ Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր եւ ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։

Ներկա է եղել նաեւ Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ։ Մասնակիցները նկատել են, որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ ու անտրամադիր է՝ գրեթե չի շփվում ներկաների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին