Hraparak.am-ը գրում է. «Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան «90’s» ակումբում, որը գտնվում է Բրյուսովի անվան համալսարանի մոտ, ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։ Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ. Հայկո)։ Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։ Նրան, ըստ ականատեսների, ֆեյս-կոնտրոլ իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։ Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղի բնակչությունը մասնակից է դարձել դրան: Հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք, որոշ լուրերով, ոչինչ չանելով հեռացել են, իսկ որոշ լուրերով՝ իրենք էլ են ծեծի ենթարկվել: Ի դեպ, դեպքի վայրը կարեւոր է նրանով, որ մոտակայքում է ապրում նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Մենք կապվեցինք նաեւ Հայկի հետ՝ պարզելու, թե ինչն ինչպես է եղել: Նա շատ անտրամադիր էր ու ընկճված, խոսելիս անընդհատ հազում էր, սակայն, ինչպես եւ սպասում էինք, լսելով հարցը, բոլորովին չզարմացավ, բայց հերքեց լուրը. «Ես տարածքում չեմ եղել, չգիտեմ ինչի մասին է խոսքը»։
Շարունակությունը և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում