▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղերքը խաբվեցին». Հրանտ Մարգարյանը՝ «Սասնա ծռեր»-ի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը նախկինում եղել են ՀՅԴ անդամներ: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ ինչու էին իրենց նախկին կուսակիցները նման ծայրահեղ քայլի դիմել եւ ինչ արդյունքի հասան:

«Ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին:

Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Տղերքը խաբվեցին»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին