Նկատե՞լ եք ամառվա շոգ կրակին, երբ ստվերոտ, հով տեղ ես փնտրում, որ «չհալվես, գոլորշիանաս», ու հաճախակի տեսնում ես կոստյումով մարդկանց` հատկապես երիտասարդների, անպայման կուսակցական կրծքանշաններով…
Դե բա բոլորը չիմանան, որ կուսակցական են «երիտգվարդիական են», որ ապագա չինովնիկ են` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿԿ/բեյջերով/ և այլն:…
Այնպես էլ ձիգ, ինքնավստահ, ուռած-փքված քայլում են, նույնիսկ արհամարհելով արեգակին, շոգ-կրակին: Հա, հաճախ նաև փողկապներո, բայց մեկ է շատերի քթից գեղցիությունը կաթում է:
Տղեք, հպարտանալու ուրիշ ճանապարհ գտեք…
Հպարտացեք ձեր ինտելեկտով, խելքով, համեստությամբ, գթասրտությամբ, բարեկրթությամբ, դաստիարակությամբ, բարոյականությամբ:
Թե չէ կուսակցական, «երիտգվարդիական», կրծքանշան, փողկապ: