ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում 23-ամյա Լեոնիդ Նովչենկովին սպանել են իր հարսնացուի շենքի շքամուտքում, երբ նա գնացել էր աղջկան ամուսնության առաջարկություն անելու: Կրակոցի ձայնն արթնացրել է բարձրահարկի բնակիչներին, սակայն բնակարանից դուրս եկած աղջիկն արդեն ոչնչով չէր կարող օգնել տղային, քանի որ վերջինս առանց կյանքի նշանների ընկած էր քարե հատակին,-գրում է lifenews.ru-ն:
Իրավապահները գրեթե անմիջապես ձերբակալել են կասկածյալին՝ 24-ամյա երիտասարդի, ով նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ և նույնիսկ պատիժ է կրել թմրանյութերի վաճառքի համար:
Հարևանների խոսքերով՝ սպանողին և նրա ընկերներին մինչ այդ տեսել են իրենց շքամուտքում, երբ վերջիններս ալկոհոլ էին օգտագործում: Իսկ հարսնացու Աննայի պնդմամբ ոչ ինքը, ոչ էլ իր սիրեցյալը չեն ճանաչել մարդասպանին:
Չնայած հարսնացուի խոսքերին` Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա առաջացած վեճի ընթացքում: