▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան հասկանալով, որ չի կարող նոր iPhone գնել ընկերուհու համար, սկսում է լացել

Վիետնամացի 28-ամյա Պան Վան Տայը երկար ժամանակ գումար է հավաքել իր ընկերուհու համար նոր iPhone 6 գնելու համար։ Ավելին` այդ նպատակի համար մեկնել է Սինգապուր, որտեղ նրան հայտնել են, որ հեռախոսը թանկացել է 1.000 դոլարով: Ըստ տղայի` կայքում նշված 730 դոլարից բացի, պետք է վճարեր նաև 1.000 դոլար` երաշխիքային փաթեթի համար: Ի վերջո, տղան պահանջել է, որ վերադարձնեն իր կողմից նախապես վճարված գումարը, սակայն դրա փոխարեն նրան համաձայնել են հետ տալ միայն 250 դոլարը: Հուսահատ տղան, հասկանալով, որ խաբեության զոհ է դարձել, հենց խանութում ծնկի է իջել և սկսել լացել: Սակայն նրա մասնակցությամբ տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո, Սինգապուրի մի խումբ բնակիչներ գումար են հավաքել, որպեսզի Տայը չկարծի, թե իրենց երկրում բոլորը խաբեբա են: Արդյունքում` նրանց հաջողվել է հավաքել 12.000 դոլար, որը շատ ավելին է, քան նոր հեռախոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին