Չեխիայի հարավային Վրանով նադ Դիեյ բնակավայրում գտնվող կաթոլիկ եկեղեցում քահանա Մարեկ Դունդան դիվահալածության է ենթարկել մի կնոջ:
Տվյալ տեսարանի ականատես է դարձել Դանիել Տրոչտա անունով մի երիտասարդ, ով եկեղեցուց տարօրինակ ճիչեր լսելուց հետո մոտեցել է դռանը և փականի անցքից տեսել է, որ մի խումբ մարդիկ շրջապատել են բարձր բղավող կնոջ:
Տղան նկարահանել է տեղի ունեցածը և դա տեղադրել համացանցում: Ավելի ուշ` համացանցում բարձրացված աղմուկից հետո, քահանան հաստատել է, որ դիվահալածությամբ է զբաղվում եկեղեցում, սակայն հրաժարվել է կնոջ մասին տվյալներ հաղորդել` ասելով, որ դա կարող է վտանգավոր լինել կնոջ համար։
Չնայած քահանայի խոստովանությանը` Վրանով նադ Դիեյի մի շարք բնակիչներ շարունակում են տեղի ունեցածի վերաբերյալ դժգոհություն հայտնել, քանի որ դա միակ դեպքը չէ, որ տվյալ քահանան եկեղեցու ներսում դիվահալածությամբ է զբաղվում: