▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդկանց 10 վատ սովորությունները

Erkusov.com-ը գրում է.  

1. Ուշ են վերադառնում տուն

Հին ժամանակներում, երբ բջջային հեռախոսները դեռ չէին հայտնվել մեր անդարդ կյանքում, կանանց դասական արտահայտությունն էր. «Արդեն երեք անգամ տաքացրել եմ ճաշը, իսկ դու չկաս»: Հիմա քիչ բան է փոխվել: Նրանք միևնույն է ուշ են տուն գալիս և դրա հետ մեկտեղ երբեք չեն զգուշացնում դրա մասին: Կամ կարևոր հանդիպման են, կամ ընկերներից մեկի հարևանի եղբոր ընկերոջ ծննդյան օրն է կամ էլ մետրոն ու երթուղային տաքսիներն են անհետացել քաղաքից: Մի խոսքով` պատճառ միշտ կա: Հավանաբար նրանք ենթագիտակցորեն վրեժ են լուծում ժամադրություններին մեր մշտական ուշացումների համար:

2. Քննարկում են կանանց

Անգամ նրանց երկրորդ կեսի ներկայությամբ: Շատ աղջիկներ են փողոցում նկատում, թե ինչպես են տղամարդիկ սոված գայլերի նման նայում իրենց: Նրանք ոչ միայն վիզը ծռում են ամեն գեղեցիկ աղջկա հետևից, այլև դրանից հետո սկսում են քննարկել նրան: Եվ անկեղծորեն սպասում են, որ իրենց ուղեկցող աղջիկը միանա հույժ կարևոր մտորումների բարձրաձայնելուն և կիսի նրանց հեղինակավոր կարծիքը: Լավ է, որ դեռ չեն սկսում բարձրաձայն համեմատություններ անել: Սարսափելի է պատկերացնել, թե ինչեր են խոսում նրանք, երբ տղա-ընկերների շրջապատում են...

3. Ամենուր թափթփում են իրենց իրերը

Դե լավ, թող պարզապես այս ու այն թափեն, ինչն ամեն դեպքում տհաճ է: Սակայն նրանք դեռ ամեն առավոտ սկսում են գազազած վազվզել սենյակից սենյակ ու բացականչել. «Ու՞ր են նասկիներս, ու՞ր է վերնաշապիկս»: Իսկ կանայք էլ զայրանում են ու պատասխանում. «Որտեղ երեկ հանել ես, այնտեղ էլ փնտրի»: Տղամարդն էլ նեղանում է ու ասում, որ կինը փնթփնթան է: Իսկ եթե հանկարծ փորձում ես նրանց սովորեցնել, որ հագուստը և այլ իրերը պետք է հավաքել, նրանք դա ընդունում են որպես անձնական վիրավորանք:

Առավել մանրամասն` տեսահոլովակում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին