Նորվեգիայում շարունակվում է շախմատի համաշխարհաին Օլիմպիադան: Այսօր կայացան երրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի մրցակիցը Ֆրանսիան էր: Չորս պարտիաներից երեքում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտութուն կրեց Լորան Ֆրեսինեից: Արդյունքում` Հայաստան-Ֆրանսիա՝ 1.5-2.5:
Հայաստանի կանանց հավաքականը մրցում էր Վիետնամի հավաքականի հետ: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել 3:1 հաշվով:
Սա Հայաստանի կանանց հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակն էր: