▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղամարդ չես, «ատլետիկ» կազմվածքիցդ էլ է դա երևում». Սրբազանը` Փաշինյանին

Կառավարության շենքի դիմաց Բագրատ Սրբազանը, հեռակա կարգով դիմելով Փաշինյանին, հայտարարեց. «Թե տղա ես, Ալիևին մի կես բերան բան ասա: Դե գիտենք, որ տղամարդ չես, «ատլետիկ» կազմվածքդ էլ դա է վկայում, ցույց է տալիս ամեն ինչ: Միայն սեփական, ավելի ճիշտ` էլ ի՞նչ սեփական, ժողովրդի վրա ես հոխորտում, նռնակ նետում: Գնալու ես, ուղղակի մեր ցանկությունն է, որ խաղաղ գնաս»:

***

«Էս շենքն արդեն 4 տարի է` չի գործում, միայն դավեր են նյութվում, մարդկանց հետապնդելու, ճնշելու, դատելու դավերն են նյութվում, հեռախոսներն են ստուգվում, անդադար հայհոյանքներ են տեղում կառավարիչի աշխատասենյակում և այսպես շարունակ: Այլանդակված իրականություն է այստեղ տիրում: Ոչ մի չափորոշիչի մեջ սա չի տեղավորվում: Վերադառնանք մեր ճամբար` Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկ»,- Կառավարության շենքի առջև հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Սա էդ վախկոտի կերպարն է, լրիվ, մարդն իրեն մինչև վերջ ինքնադրսևորել է: Կարմիրբերետավորները հարձակվեցին մարդկանց վրա` այգու մեջ: ԱԺ-ում ասում էր` սիրում է ժողովրդին, դեռ սիրելը կտեսնի: Պիտի պատասխանն ամենավերջին աստիճանով տաս սրան: Հայրենիքը գոցղացած գող, մաչդկանց կյանքը դժոխքի վերածած գող, սրիկա, կեղծ, անպետք: Ստեղ են հասցրել»,- դեպի Կառավարության երթի ժամանակ, նկատի ունենալով Փաշինյանին, հայտարարեց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով ոստիկանության բռնություններին:

Դիտեք նաև՝

***

***

***

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում վրանները հսկելու համար մնացած քաղաքացիներից մեկը մոտեցավ Բագրատ Սրբազանին ու հայտնեց. «2 պարեկ իրար մեջ խոսում էին, որ առավոտ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պետք է բաց լինի: Ասացի` զգուշացնեմ»:

Դիտեք նաև՝

***

«Մարդիկ հիվանդանոցից դուրս են գալիս, տուն չեն գնում, վերադառնում են Բաղրամյան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Մեկնաբանություններում հրապարակվել է վերադարձած վիրավորներից մեկի լուսանկարը:

Ժամը 00։00- ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

***

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկվող քաղաքացուն ծեծում անգամ ոստիկանական մեքենայի մեջ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին