▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու կողմից եթերը վերահսկվում է աչալրջորեն


Ֆեյսբուքյան իմ ընկերներին և բոլոր հայ օգտատերերին քրոջ, քաղաքացու պես ուզում եմ մի կարևոր բան ասել. եթե ժամկետային զինծայող ունեք՝ ըմբռնումով կմոտենաք:

Մի հրահրեք և այնպիսի հարցեր մի տվեք, որ ձեր զավակները բջջային հեռախոսներով պատմեն բանակային գաղտնիքներից. լինի դա անցկացվող զորավարժությունների, օրապահիկի, հերթապահության, այս կամ այն զորամասային կարևոր իրադարձության, հայտնի դեմքի անվան թե՝ տեղանքի մասին...

Թողեք,որ դժվարությունների մեջ ձեր որդիները ինքնուրույն կայանան՝ որպես անվախ տղամարդ:
Աստված մի արասցե, չափազանց լուրջ խնդրի դեպքում էլ՝ հայոց լեզուն հարուստ է բառերի ընտրության հարցում...

Օդը, եթերը թշնամու կողմից վերահսկվում է ամեն ակնթարթ, շատ աչալրջորեն:

Պատահական չէ, որ արգելվում է բջջային հեռախոսների առկայությունը ժամկետայինների մոտ, որը, ինչ ճիշտն է, ամբողջությամբ հնարավոր չի լինում...
Եթե արդեն բջջային հեռախոս կա մոտները, կամ խոսում են այլևայլ տեղերից՝ բոլոր արտահայտությունների մեջ՝ զգույշ...

Ընդհամենը վերջերս ծնողի հետ արված մեր զինծառայողի հեռախոսազրույցն ամբողջությամբ հնչել է թշնամու ռադիոեթերով՝ համապատասխան մեկնաբանությամբ, որտեղ ծնողը մանրամասն հարցուփորձ էր անում զորամասի կյանքից՝վերկացից սկսած, հրամանատարական կազմից՝ անուններով և տեղանքի նշումներով: 
Որդին լացկան երեխայի պես տրտնջում էր զինվորական կյանքից ու էլ ավելի չափազանցված՝ պատմում դժվարություններից, տեղանքի անհարմարությունից՝ արանքում նշելով կարևոր մանրամասներ ...
Թշնամու համար մանրուքներ չկան. ամեն բառ նրանց համար կարևոր է և ակնթարթորեն որսվում է:

Այսպիսի հարյուրավոր դեպքեր կան, սա մեկն է:

Սուսաննա Բաբաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին