▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի կողմից իրեն նվիրված գյուղերից

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Տավուշի հանձնված գյուղերից։

Ադրբեջանական կողմը նշել է՝ «այս գյուղերում բարձր մակարդակով է կազմակերպված պետական ​​սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունը»։

 

***

Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ գյուղի բնակիչներն այսօր են իմացել, որ Կիրանցով դեպի Վրաստանի սահման նոր կառուցվող ճանապարհն անցնելու է իրենց գյուղով՝ իրենց ունեցվածքի հաշվին։
«Մեդիահաբ»-ին այդ մասին հայտնել են հենց բնակիչները՝ արտահայտելով իրենց դժգությունը և նշելով, որ այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար քանդում են տների պարիսպները, նաև այգիներն են շուտով ճանապարհ դառնալու։

Կիրանցում միակողմանի զիջումներից հետո Աճարկուտը 3 կողմից հայտնվել է շրջափակման մեջ և ադրբեջանական հենակետերի թիրախում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին