▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի ոլորտի պատասխանատուներն այս ճանապարհով չե՞ն անցնում...

Կան տարրական հարցեր, որոնք կարելի է լուծել գոնե ամոթից ելնելով:

Այն որ մեր միջպետական ճանապարհների կան հատվածներ, որտեղ մեքենան ուղղակի քանդվելով է առաջ գնում, գաղտնիք չի, կան հատվածներ, որտեղ կյանքի համար խիստ վտանգավոր է, իսկ կան հատվածներ, որոնց գոյությունն ուղղակի ամոթ է:

Նկարում մի քանի քառակուսի տարածք է, որը Հայաստանի հյուսիսից Երևան բերող ճանապարհի մի հատվածից է՝ Պռոշյան գյուղի հատվածում, այնպիսի խորը փոս է գոյացել, որ մեղմ ասած տպավորություն է, կարծես հեռավոր գյուղ ես գնում, ոչ թե մայրաքաղաք Երևան:

Հ.Գ.

Ես մինչև հիմա մի բան չեմ հասկանում, էդ ճանապարհով բարձրաստիճան պաշտոնյաներ չե՞ն անցնում... Տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ չե՞ն անցնում... Թե՞ հատուկ մեքենաներ են՝ ուժեղ ամորտիզացիայով...

 

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին