«Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի աճուրդի գործընթացը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են:
Թերթին հասած տեղեկություններով՝ շենքը պատրաստվում են գնել վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և մեկ այլ գործարար, որի անունը դեռ հայտնի չէ։
Նախարարության շենքը, թերևս, կվաճառվի հենց 27 միլիոն դոլարով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: