Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը: Մեր թշնամիներն անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու: Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը: Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
Տպավորություն է՝ իշխանության ԶԼՄ-ները ադրբեջանական նյութերն են տարածում թարգմանաբար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet