▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«․․․Թող աշխարհը տեսնի՝ ո՞նց ա Վարդան Ղուկասյանը որդնած շոկոլադներն ուտացնում արտադրողին»

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը անդրադարձել է քաղաքացու բողոքին , որտեղ նշված է «Բարև ձեզ, պարոն Ղուկասյան․  սա Գրանդ Քենդի կոնֆետն է՝ մի քանի օր առաջ էր գնված խանութից,  հետո հարցրել են՝  ինչքա՞ն ժամանակ է խանութում, ե՞րբ եք ստացել, խանութում ասել են՝  2 շաբաթ առաջ են ստացել։

Հ.Գ Մի գնեք grand-candy որդնած կոնֆետները»:

«Սա խայտառակություն է, որ երեխաների՝ թեկուզ մեծերի համար արտադրված շոկոլադների մեջ  որդն ու ճիճուն վխտում են․․․Ու սրանք ասում են՝ մենք բարերար ենք՝ Շամշադինում տրուբա քաշեցինք․․․ Տո,  դու քո ժողովդրին նորմալ աշխատավարձ տուր, պետության հարկերը տուր , իսկ ժողովրդին՝ նորմալ ապրանք ծախի․․․Հետո էլ ասում են՝ Վարդան Ղուկասյանը «քրֆում» ա  բարերար մարդկանց ՝ է՞ս ա ձեր բարերարությունը։ Ես հիմա իշխանություն չունեմ՝ դրա համար եմ «քրֆում», թե չէ՝ կկանչեի էդ ախպերներին ու էդ ժամանակ «թող ալամ աշխարհը տեսնի՝ ո՞նց ա Վարդան Ղուկասյանը որդնած շոկոլադներն ուտացնում արտադրողին»»։

Կադրերը՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին