▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի. Տարոն Մարգարյան

Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,

Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:
Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային,այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: 
Դաստիարակված լինելով ավանդապաշտ հայ օջախում՝ ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով ու ինձ համար երբեք ընդունելի չի լինի օտարածին, ավանդապահ հայ օջախի համար խորթ ցանկացած դրսևորում: 
Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունն է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրով ու հարգանքով լեցուն երկար տարիների երջանիկ կյանք: Թող բոլոր հայ օջախներում թևածի խաղաղությունն ու ուրախությունը և, ինչպես մեր պապերն են ասել, թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին