▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույների Մհերի որդին պաշտոնը դեռ չստանձնած մատաղ է արել և «պեպսիի» հետ բաժանել. «Հրապարակ»

«Մասիսի նորընտիր երիտասարդ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ Թույների Մհերի որդին և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան, որոշել է պաշտոնը դեռ պաշտոնապես չստանձնած՝ մեծ շուքով տոնել ՀՀ անկախության 25-ամյակն ու այդ առիթով մատաղ է արել և մեկական «պեպսիի» հետ բաժանել մասիսցիներին։ Նա նաև անկախության առիթով ծաղկեպսակ է դրել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ արցախյան հերոսամարտի զոհերի հուշաքարին։ Իսկ պսակի վրա հերոսներին «փառք» տալուց բացի գրված է՝ «ՀՀ 25-ամյակ»։ Մասիսում այս շրջանում, կարելի է ասել, երկիշխանություն է հաստատվել՝ մինչև նոյեմբերի 12-ը նախկին քաղաքապետը՝ Սաշա Հակոբյանը, պաշտոնավարում է, սակայն Համբարձումյանն էլ շտապել է ստանձնել քաղաքապետի գործառույթները»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին