Ֆեյսբուք սոցիալական ցանում երեկ երեկոյան ստեղծվել է խումբ՝ ի պաշտպանություն Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր մշակութային կոթողի: Ընդամենը 2 ժամվա ընթացքում շուրջ 1.000 օգտատերեր արդեն ընդգրկված էին խմբում:
Խումբը ստեղծվել է պարզելու համար Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր մշակութային կոթողի շուրջ ծավալվող խառնաշփոթի իրականությունը, նաև թույլ չտալու, որ համալիրը ևս արժանանա երիասարդական պալատի ճակատագրին: Խմբում ծավալվող քնարկումներում, ըստ օգտատերերի՝ խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ, որը նրանցից ոմանք կապում են նախկին վարչապետի հետ: