Թուրք ռեժիսորի նկարահանած և Հայոց ցեղասպանության մասին պատմող «The Cut» ( «Հատում» ) ֆիլմի պրեմիերան եղել է օգոստոսի 31-ին վենետիկյան կինոփառատոնի ժամանակ, հաղորդում է թուրքական «Սաբահ» լրավակայքը:
Ֆիլմը Եվրոպայում էկրան կբարձրանա այս տարվա հոկտեմբերի 16-ին, իսկ Թուրքիայում՝ արդեն նույն ամսվա վերջին: Ֆիլմի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը Թուրքիայում այդ ֆիլմի ցուցադրվելու մասին խոսել է New York Times-ի լրագրողի հետ: Նա, լրագրողին ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմութանը, նշել է. «Կարծում եմ՝ թուրք հասարակությունը պատրաստ է այս ֆիլմին: Հույս ունեմ, որ այն կարող է երկու ժողովուրդների միջև մի կամուրջ լինել»: Գրում է «Թուրքագիտական պորտալը»:
Ֆիլմում պատմվում է դարբին Նազարաթ Մանուկյանի կյաքի պատմությունը, ցեղասպանության ժամանակ նրա կրած զրկանքները:
Ֆիլմը նկարահանվել է 5 երկրում, բյուջեն շուրջ 15 մլն ամերիկյան դոլար է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայնականների կողմից բազմաթիվ սպառնալիքներ են հնչել ֆիլմի ռեժիսորի հասցեին: Նրանք հավաստիացնում էին, որ ամեն ինչ կանեն Թուրքիայում այդ ֆիլմի ցուցդրմանը խոչնդոտելու համար: