news.am-ը գրում է, որ Թուրքիայում դիվանագետները շոկի մեջ են. թուրքական Sabah-ն է գրում այս մասին՝ նշելով, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսն ամուսնանում է թուրք նույնասեռական երիտասարդի հետ։
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Չարլզ Հանթերը պատրաստվում է ամուսնանալ Ռամադան Չայսեւեր անունով թուրք երիտասարդի հետ։ Ամերիկացի դիվանագետը թուրք երիտասարդի հետ հանդիպել էր Ստամբուլի եկեղեցիներից մեկում կազմակերպված համերգի ժամանակ։ Ռամադան Չայսեւերը եղել է երգչախմբի անդամներից։
Ծանոթանալուց օրեր անց թուրք երիտասարդը տեղափոխվել է ամերիկացի դիվանագետի առանձնատուն եւ սկսել հյուպատոսի հետ միասին մասնակցել նույնիսկ պաշտոնական միջոցառումներին։
Նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունից ամուսնության համար դրական պատասխան ստանալուց հետո «զույգերը» որոշել են ամուսնանալ մինչեւ դեկտեմբերի վերջը։ Նրանք որոշել են ամուսնությունը գրանցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգում, որտեղ թույլատրված է միասեռականների միջեւ ամուսնությունը։ Իսկ ամուսնության գրանցումից հետո վերադառնալու են Թուրքիա եւ Ստամբուլում կազմակերպելու են հարսանեկան ճաշը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում