Թուրքիայում քրիստոնեական ժառանգության վերաբերյալ 4347 բանաձևը կրկին հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: Հիշյալ բանաձևը քվեարկության պետք է դրվեր դեռևս հուլիսի 18-ին, սակայն Իրաքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով հետաձգվել էր անորոշ ժամանակով.գրում է ermenihaber-ը:
Ինչպես նշում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը, բանաձևը ներառվել է կոնգրեսի օրակարգում հայկական սփյուռքի ճնշումների արդյունքում: Բանաձևից, որը հունիսի 26-ին քվերակության կդրվի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանվել են Թուրքիային ուղղված որոշ մեղադրական արտահայություններ:
Տեղեկացնենք, որ բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ Պետքարտուղարությունը կստանձնի Թուրքիայի Հանրապետությունում և թուրքական զորքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում քրիստոնեական ժառանգության պահպանման և վերանորոգման ինչպես նաև դրանք իրենց տերերին վերադարձնելու ուղղութայմբ աշխատանքների պատասխանատվությունը: