Թուրքիայի հակահայկական քաղաքականության հերթական զոհն է դարձել հայկական եկեղեցու կայքէջը: Թուրքիայի խորհրդարանի անդամ Այքան Այդեմիրը հունիս ամսին ծրագրել է մեկնել Տիգրանակերտ, մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել է եկեղեցու պաշտոնական կայքէջը ու սկանդալային փաստի առաջ կանգնել: Կայքը արգելափակված է եղել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ որպես «պոռնո» կայք. հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Christianpost կայքը: Այնուհետև Այդեմիրը այցելել է նաև այլ եկեղեցիների կայքէջեր, որոնք ևս արգելափակված են եղել, բայց ոչ նույն պատճառով: Դրանք արգելափակված են եղել միայն Թուրքիայի խորհրդարանի համակարգիչներից օգտվողների համար, սակայն Այդեմիրի բողոքից անմիջապես հետո վերականգնվել են: «Տիգրանակերտի եկեղեցու կայքէջի վերականգնումը փոքրիկ քայլ է համացանցի ազատության համար Թուրքիայում, սակայն մեծ քայլ՝ խորհրդարանում»,- ասել է Այդեմիրը: Այդեմիրը եկեղեցու կայքէջի արգելափակումը նկարագրել է որպես «նվաստացուցիչ, ամոթալի և զրպարտիչ» քայլ: Անդրադառնալով այս դեպքին՝ Hurriyet թերթը գրել է՝ «մի կրակոցով` երկու նապաստակ»՝ փորձելով արդարանալ, թե սա դիտավորյալ քայլ է՝ միաժամանակ և' խորհրդարանականներին, և' փոքրամասնություններին վնաս հասցնելու համար:
Մանրամասները` yerkir.am կայքում:
yerkir.am-ը գրում է, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականության հերթական զոհն է դարձել հայկական եկեղեցու կայքէջը: Թուրքիայի խորհրդարանի անդամ Այքան Այդեմիրը հունիս ամսին ծրագրել է մեկնել Տիգրանակերտ, մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել է եկեղեցու պաշտոնական կայքէջը ու սկանդալային փաստի առաջ կանգնել:
Կայքը արգելափակված է եղել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ որպես «պոռնո» կայք. հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Christianpost կայքը: Այնուհետև Այդեմիրը այցելել է նաև այլ եկեղեցիների կայքէջեր, որոնք ևս արգելափակված են եղել, բայց ոչ նույն պատճառով: Դրանք արգելափակված են եղել միայն Թուրքիայի խորհրդարանի համակարգիչներից օգտվողների համար, սակայն Այդեմիրի բողոքից անմիջապես հետո վերականգնվել են:
Մանրամասները` yerkir.am կայքում: