▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքի թաղ»-ից պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց

Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում»

Ապրիլի 1-ին՝ ժամը 21։ 00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում լուրջ միջադեպ է եղել։

ԱրմԼուր.am-ն է գրում ու հավելում, որ կայքին  հայտնի է դարձել, որ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել են, որից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին