Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Թուրքիան պատրաստվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում ֆիլմ նկարահանել: Այժմ արդեն հայտնի են ֆիլմի անունն ու գլխավոր հերոսների դերակատարները:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում նկարահանվող ֆիլմի վերնագիրը որոշվել է դնել «Իմ հոգու դատարկությունը» (Նախկինում որոշել էին ֆիլմը կոչել «Իմ սրտի վերքը»):
Ֆիլմում հայուհու դերը ստանձնելու է հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը:
Գլխավոր դերակատարներից է նաեւ Մարկ Ուելբերգը:Ֆիլմի սյուժեն գրեթե կրկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձը, որում Էրդողանը ցավակցություն էր հայտնել մահացած հայերի համար, սակայն չէր հեռացել ժխտողական թեզերից՝ պնդելով, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժվել են նաեւ թուրքերը եւ ցավն ընդհանուր է:
Նշվում է, որ նկարահանումներն իրականացվելու են Վանում, Արարատ լեռան շրջակայքում եւ Էրզրումում: