Թուրքական ճամբարի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված հակագործողությունները վերամշակվում են 2015-ին համահունչ ու ընդառաջ: «Վաթան» պարբերականի տեղեկացմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում թուրքական ամենամեծ լոբբիստական ուժը համարվող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» (ԹԱՄԱ-ATAA) պատրաստել է «հակահարձակման ծրագիր» 2015-ի համար: Գրում է ermenihaber.am-ը:
«Ծրագրի շրջանակներում, որպես կանխարգելիչ և արձագանքողական միջոցներ, իրականացվելու են սեմինարներ, որոնց հրավիրված են լինելու մասնակցելու ԱՄՆ-ի հեղինակավոր և ազդեցիկ թուրքերը, ինչպես օրինակ` Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը»,- գրում է «Վաթան»-ը:
Բացի այդ «ATAA»-ն «PaxTurcica»-ի հետ համատեղ պատրաստում է կրթական ծրագիր ԱՄՆ կոնգրեսի անդամների թուրքական թեզերը հասանելի դարձնելու համար:
Նախատեսվում է նաև կազմել տեղային խմբեր, որոնք ամեն մի նահանգում այցելելու են քաղաքական գործիչներին` նրանց հետ տանելով համապատասխան աշխատանքներ: Արշավներ են կազմակերպելու սոցմեդիայում, լայնորեն օգտագործվելու են համացանցի ընձեռած հնարավորությունները: