▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքը գալիս, հասնում է մեր նոր կամրջի մոտ, ՔՊ-ականները դրանո՞վ են հպարտ». կիրանցցի

«ՔՊ-ականները, երբ որ կգան, հենց կամրջի բերանին տուն կսարքեն ու թուրքի հետ հարևանություն, բարեկամություն կանեն, թող այդ ժամանակ ասեն` այստեղ անվտանգ է: Այստեղ վայրկյան առ վայրկյան վտանգը մեծանում է»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը:

«Թուրքը գալիս, հասնում է մեր նոր կամրջի մոտ, բա ո՞ւր է իրենց ծառայությունը, ՔՊ-ականները դրանո՞վ են հպարտ: Հերոս գյուղը հավասարացրեցին հողին, մեկը-մեկին դարձրեցին թշնամի»,- նկատեց գյուղացին:

***

«Փոխհատուցման հարցն այսպիսին է` ովքեր որ ստացել են, պատասխան են տալու: Որովհետև այս գյուղը, որ այսօր կա, իմ 3 եղբայրների արյան շնորհիվ է: Մենք 4 եղբայր ենք, միայն ես եմ մնացել, մյուսները զոհվել են, ու նրանց արյունն է, որ այսօր փոխհատուցում են: Այսօր գնում են, նրանց հիշատակի հուշարձանի մոտ փոխհատուցում են վերցնում, ավտոներ են առնում, ըտենց չի լինի: Ես դա շատ ծանր եմ տանում»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց Կիրանցի բնակիչներից մեկն, ով 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմում կորցրել է 3 եղբայրներին:

Նրա որդեկորույս մայրն էլ հավելեց. «Էսօր կամ, էգուց չկամ, ես ի՞նչ ասեմ: Ոչ մի անգամ իմ տղերքի արյունը չգնահատեցին: Այս մի փոքր գյուղի համար էնքան տղա զոհվեց, ոչ մեկի արյունը չգնահատեցին: Թուրքն էլ մնում ա թուրք, մենք ո՞նց կարանք նրան վստահենք»:

***

Լրագրող Անի Գևորգյանն այցելել է Կիրանց, խոսել տեղի բնակիչների հետ, ծանոթացել տիրող իրավիճակին: Նրա դիտարկմանը` ՔՊ-ականները գալիս են այստեղ, հպարտություն են զգում, Կիրանցի բնակիչն արձագանքեց` նրանք գալիս, ոչ մի գյուղացու հետ չեն շփվում:

Փշալարը կամ պատը կիրանցցիներն անվտանգություն չեն համարում` «շատ ահավոր վիճակում ենք»:

Բնակիչները պատմեցին նաև, որ դեռ մի բան էլ ադրբեջանցիներն են վիճում, թե այս մի մետրը մեր տարածքի վրա եք կառուցում, կամուրջը մեր հողերի մեջ եք սարքել:

Ավելի` տեսանյութում:

«Իմ ցանած ցորենն այսօր թուրքն է հնձում: Այնինչ մեզ խոստացել էին, որ ով ինչ բերք ունի, պիտի ինքը հավաքի: Սուտ դուրս եկավ, թուրքը հնձեց, մեր աչքի առաջ մեր ցանած բերքը կոմբայնը հնձում էր: Մի քանի օր առաջ էր դա: Էս վերջերս էլ եկել, հասել են նոր կամրջի ցանկապատի մոտ, արանքով նկարահանում էին, այնինչ իրենք իրավունք չունեին այդտեղ հասնելու»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը:
Լրագրողը նկատեց, որ իրենց ցույց չեն տալիս անգամ նկարահանել դպրոցի հարևանությամբ կառուցվող պատը:
Կիրանցի բնակիչը հավելեց, որ անգամ գյուղամիջում են արգելում նկարահանումներ անել, այնինչ եվրոպական դիտորդներին դա թույլատրվում է:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին